03/12/2016 17:32
Կառավարությունը կարևորում է հարկային քաղաքականության պարզեցումը. Կարեն Կարապետյան
Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ կառավարությունը կարևորում է հարկային քաղաքականության պարզեցումն է:
«Առաջնահերթ բարեփոխումների մեջ մենք կարևորում ենք հարկային բարեփոխումները: Այստեղ պարզեցման խնդիր կա: Մենք «Հարկային օրենսգիրքը» ընդունել ենք վերջերս և լավ գիտենք, որ ոչ բոլորի կողմից է դա ընդունվել: Շատ լավ հասկանում ենք նրանց դժգոհությունները այն մասին, որ սպիտակ դաշտում աշխատողների բեռը բարձրանում ենք, ստվերին որևիցե վերաբերմունք ցույց չենք տալիս: Մենք շատ լավ հասկանում ենք մի բան՝ մինչև ստվերին չբերենք սպիտակ դաշտ, դրա դեմ չպայքարեն, մենք ուղղակի ապագա չունենք», - ընդգծեց վարչապետը:
Վերջինս նաև ընդգծեց, որ կառավարության ուշադրության կենտրոնում է նաև ներդրողներին Հայաստան բերելու և այստեղ բիզնեսն աշխուժացնելու հարցը: