03/12/2016 17:03
Կարեն Կարապետյանի մասնկացությամբ քննարկումը ուղիղ (տեսանյութ)
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում այսօր կազմակերպվել է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով։
Վարչապետի հետ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» թեմայով զրույցը նպատակ ունի աշխարհասփյուռ հայերին միավորել երկրի կայուն զարգացման շուրջ` երկխոսության և համատեղ կայացվող որոշումների միջոցով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ հիմնական ոլորտներին՝ տնտեսական, իրավական, սոցիալական, գիտական, կրթական և մշակութային։
Զրույցը կվարի Մարկ Գրիգորյանը։ Միջոցառումը կհեռարձակվի առցանց՝ www.agbu.am հղումով։
Հանդիպումը կմեկնարկի Կարեն Կարապետյանի ելույթով, այնուհետև վարչապետը կպատասխանի միջոցառման հրավիրված մասնակիցների և սոցցանցերում #AGBUtalk110 հեշթեգով հրապարակված հարցերին։