03/12/2016 16:34
Մոսուլում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ
Իրաքյան Մոսուլ քաղաքում շաբաթ որոտացած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 24 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է ТАСС-ը:
Ստացվող տեղեկությունով` ականապատ փոխադրամիջոցը պայթել է քաղաքի արևելյան հատվածում:
ՄԱԿ-ի տվյալներով` միայն նոյեմբերին Իրաքում ահաբեկչությունների, բռնության և զինված միջադեպերի հետևանքով մահացել է ավելի քան 2 հազար 800 իրաքցի, տուժել են 1 380-ից ավելին: