03/12/2016 12:56
Պենտագոնի ղեկավարը հաստատել է Մեթիսի թեկնածությունն ԱՄՆ պաշտպանության գերատեսչության ղեկավարի պաշտոնում
ԱՄՆ-ի պաշտպանության ներկայիս նախարար Էշթոն Քարթերը դրական է արձագանքել պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթիսի մասին, հայտնում է հաղորդում է «Интерфакс»-ը:
«Ես գեներալ Մեթիսին ճանաչում եմ երկար տարիներ և բարձր կարծիքի եմ նրա մասին: Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի սահուն անցում ապահովեմ պաշտպանության նախարարությունում»,- ասվում է Քարթերի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար նշանակել պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթիսին: