03/12/2016 13:13
Ռուսաստանի ՊՆ-ն Լոնդոնից պահանջել է «չխանգարել օգնել» Սիրիային
Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ եթե Լոնդոնը հումանիտար օգնություն չի հասցնում Սիրիա, ուրեմն թող ուրիշներին չխանգարի օգնել, փոխանցում է РИА Новости-ն:
Այդ կերպ, Կոնաշենկովը մեկնաբանել է Սիրիայում իրավիճակի մասին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունը, որում ասվում է, որ Ռուսաստանը իբրև խոչընդոտում է հումանիտար օգնության մատակարարումներին պաշարված Հալեպի բնակիչներին։
«Մեծ Բրիտանիան Սիրիայում պատերազմի այս բոլոր տարիներին ոչ մի գրամ ալյուր, ոչ մի հաբ ու ոչ մի ծածկոց չի ուղարկել խաղաղ բնակիչներին։ Եթե Մեծ Բրիտանիայի կառավարությունն իրոք ուզում է արևելյան շրջանների բնակիչներին հումանիտար օգնություն ուղարկել, դրա համար բոլոր պայմանները կան, ասացեք, որտեղ է այդ օգնությունը մնացել։ Իսկ եթե Հալեպի համար ոչ մի բրիտանական հումանիտար օգնություն էլ չկա, մի խանգարեք, որ ուրիշներն օգնեն»,-ասել է Կոնաշենկովը։