03/12/2016 15:40
Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Արարատ Ռեզորտ» հյուրանոցի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ:
Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Արարատ Ռեզորտ» հյուրանոցային համալիրի պաշտոնական բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է միջազգային առաջատար հյուրանոցների չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված 7 մլրդ 500 մլն դրամի ներդրումներին, ստեղծված շուրջ 120 աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:
Ծաղկաձորի քաղաքապետը Նախագահ Սարգսյանին ներկայացրել է «ՀՀ քաղաքային համայնքների զարգացման» ծրագրով Ծաղկաձորում իրականացվելիք ենթակառուցվածքային ներդրումների ուղղությունները և համայնքի զարգացման առաջնահերթությունները: