03/12/2016 21:14
Ստոկհոլմում սրճարանի վրա հարձակման հետեւանքով երկու մարդ է զոհվել
Առնվազն երկու մարդ է զոհվել, մեկն էլ տուժել, երբ անհայտ անձինք դեկտեմբերի 2-ի երեկոյան Ստոկհոլմի հյուսիսային մասին սրճարաններից մեկում հրաձգություն են սկսել, այս մասին հայտնում է ТАСС-ը:
Սրճարանում տեղի ունեցած հարձակման զոհերը ենթադրաբար եղբայրներ են եղել։ Չորս կասկածյալները դեպքի վայրից փախուստի են դիմել սպիտակ ավտոմեքենայով, նշում է թերթը։
Միջադեպի հանգամանքներն ու դրդապատճառները հայտնի չեն։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։