Ֆանտաստիկ տաղանդավոր ժողովուրդ եք. Վարչապետը Գեղարքունիքի մարզում էր

03/12/2016 14:55

Ֆանտաստիկ տաղանդավոր ժողովուրդ եք. Վարչապետը Գեղարքունիքի մարզում էր


Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Գագարին համայնքում գործող հայ-իտալական «ԱՄԱ կոմպրեսոր» ձեռնարկությունում, որն զբաղվում է նավթագազային կոմպրեսորային կայանների արտադրությամբ:

Վարչապետը շրջել է ձեռնարկությունով՝ ծանոթացել արտադրական գործընթացին և առաջիկա ծրագրերին: 2004 թվականից գործող ընկերությունը մինչ 2010-ն արտադրել է միայն գազային կայաններ՝ ավտոգազալցակայանների համար, որից հետո ընդլայնել է գործունեությունը: 43 աշխատատեղ ունեցող ձեռնարկության արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Բուլղարիա, Մոլդովա, Ղազախստան: Կան ծրագրեր արտադրական և արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ:

Կարեն Կարապետյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին առաջարկել է դիտարկել «ԱՄԱ կոմպրեսոր»-ի ներկայացուցիչների զարգացման ծրագրերը՝ նշելով, որ ներկայացվել է Իրանի հետ կապված բավականին տրամաբանական առաջարկ, որին պետք է առավելագույնս փորձել աջակցել: «Երկրորդ առաջարկը Ռուսաստանի շուկայի վերաբերյալ էր. մենք այդ հարցով էլ Ձեզ հետ կխոսենք, որպեսզի որոշակի դռներ բացենք՝ արտահանման ծավալը մեծացնելու համար, իսկ Իրանի հետ կապված առաջարկը շատ խոստումնալից էր»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է աշխատանքներում ներգրավել նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ շուկան և արտահանման ծավալներն ապահովելու պարագայում անհրաժեշտ կլինի ձեռնարկությանը ցուցաբերել նաև վարկային միջոցների տրամադրման օժանդակություն:

Այնուհետև վարչապետ Կարապետյանը Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքապետերի, ֆերմերների և գործարարների հետ՝ նշելով, որ ակնկալում է անկեղծ և գործնական քննարկում: «Եկել ենք բավականին ներկայացուցչական կազմով, որպեսզի խոսենք Գեղարքունիքի մարզի զարգացման մասին: Ի՞նչ պետք է անենք, ո՞նց պետք է անենք, որպեսզի կյանքը մարզում լավանա, ժողովուրդը բավարարված լինի և հասկանա, որ գնում ենք ճիշտ ուղղությամբ»:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, զարգացման ուղղությունները և նախատեսվող ծրագրերը: Զեկուցվել է, որ մարզն ավելի շատ գյուղատնտեսական է, մշակվում է առկա վարելահողերի 95-96 տոկոսը: Գյուղացիական տնտեսությունների մեծ մասն զբաղվում է կարտոֆիլի, հացահատիկային մշակաբույսերի արտադրությամբ, ծխախոտագործությամբ:

Գրիգորյանի խոսքով՝ մարզում արտադրվող կարտոֆիլի քանակն ապահովում է Հայաստանի ողջ պահանջարկի շուրջ 55 տոկոսը: Քայլեր են ձեռնարկվում հաջորդ տարի հնդկացորենի ցանքատարածքները 1500-3000 հեկտարով ավելացնելու ուղղությամբ, քանի որ Ծովագյուղ համայնքում սկսել է գործել վերամշակման գործարան: Ընդհանուր ցանքատարածքներն ավելացնելու գործում մարզպետը կարևորել է ոռոգելի տարածքների ավելացումը: Քայլեր են կատարվել նաև կոոպերատիվների ստեղծման ուղղությամբ. արդյունքում ձևավորվել է 42 կոոպերատիվ: Անդրադառնալով Սևանա լճում ձկնաբուծության զարգացմանը՝ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ արդեն իսկ սկսել է գործել ձկնաբուծարանն ու վերամշակման արտադրամասը, իսկ ընթացիկ տարում լիճ է բաց թողնվել 1 մլն ձկնկիթ: Մարզպետը վստահեցրել է, որ ձկան պաշարների ավելացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի արդյունքում ոչ միայն կապահովվի Հայաստանի ողջ պահանջարկը, այլև կարտահանվի: Խոսելով անասնապահության ոլորտի զարգացման վերաբերյալ՝ մարզպետը նշել է, որ այդ ուղղությամբ ևս առաջխաղացում է նկատվում և կարևորել Սևանի տարածաշրջանում սպանդանոցների կառուցումը:

Անդրադառնալով սպանդանոցի հետ կապված հարցին՝ վարչապետն առաջարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներին պատրաստել առաջարկ, որտեղ նշված կլինեն ոչ միայն անհրաժեշտ ներդրումները, տեղաբաշխման վայրը, այլ նաև, թե տեղացի գործարարներից ով է պատրաստ կոոպերացիայի մասնակից դառնալ: «Մենք գյուղնախարարությանը կից ունենք հիմնադրամ, մոտ ժամանակներս ևս մեկ հիմնադրամ ենք ստեղծելու, որպեսզի աջակցենք բիզնեսին: Մեզ անպայման պետք է տեղացի գործընկեր, հողի վրա պինդ կանգնած մարդ, տրամաբանական մարդ, որպեսզի ինքն էլ հետո կառավարի, իր սիրտն էլ ցավի այդ ամենի համար: Եթե տրամաբանություն կա, որ այդ բիզնեսը վերադարձելի է, մենք անպայման ֆինանսավորումը կապահովենք: Այսօր հիմնական խնդիրը ոչ թե գումար գտնելն է, այլ նոր բիզնես կազմակերպելը, սրտացավ տեր կանգնելը, որպեսզի փողը վերադարձվի և ստեղծվի հավելյալ արժեք ու աշխատատեղ: Կոնկրետ, առարկայական ծրագիրը պատրաստում եք՝ ներկայացնելով տեղի պոտենցիալը, և այն, թե, օրինակ, սպանդանոցի առկայության դեպքում ինչպիսի աշխուժություն կմտնի անասնաբուծության ոլորտում»,- ասել է վարչապետը:

Խոսելով ոռոգելի տարածքների ավելացման մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ Գյուղնախարարության հետ քննարկվել է ոռոգելի տարածքների ավելացման արդյունավետության հարցը: «Ձևակերպված հայտանիշներ որոշ դեպքերում չկան: Եթե առաջարկում եք, որպեսզի այսքան ոռոգելի տարածք ավելանա, ուրեմն պետք է ցույց տալ, թե դրա արդյունքն ինչ կլինի»,- ասել է Կարեն Կարապետյանը: Մարզպետը նշել է, որ ոռոգելի տարածքներն ընդլայնելու ծրագրային փաթեթը կազմվել է և կփոխանցվի Ջրային տնտեսության պետական կոմիտեին:

Անդրադառնալով ձկնաբուծության ոլորտին՝ վարչապետը նշել է՝ չնայած այն հանագամանքին, որ կան ձկնաբուծարանը պետական կառավարման թողնելու առաջարկներ՝ պատրաստ է դիտարկել նաև պետություն-մասնավոր համագործակցության հարցը, միաժամանակ հետաքրքրվելով, թե մարզում կա՞ն արդյոք գործարարներ, ովքեր ցանկանում են պետության հետ գործակցել, սրտացավ կերպով կառավարումն իրականացնել: «Ինչո՞ւ եք թերահավատ, որ կարող եք անել, ֆանտաստիկ տաղանդավոր ժողովուրդ եք, ամբողջ աշխարհում բիզնես եք անում, ձեր հող ու ջրի վրա ինչո՞ւ չեք կարողանում անել, ինչո՞ւ ձեր դուխը չի հերիքում մտնել դրա տակ. ուզում եմ թասիբի գցել: Եկեք այդ առաջարկը պատրաստեք»,- նշել է վարչապետը և գյուղնախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարել Գեղարքունիքի մարզից ձկնաբուծության առաջարկը ստանալու դեպքում քննարկել հարցը:

Մարտունու քաղաքապետը ներկայացնելով համայնքի զարգացմանն ուղղված քայլերը՝ նշել է, որ ունեն քաղաքում կաթի վերամշակման ձեռնարկություն ստեղծելու ծրագիր, սակայն անհրաժեշտ են ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցներ: Նա ավելացրել է, որ նման քննարկում երբեք չի եղել և ողջունելի է վարչապետի այս քայլը: «Բոլորս հավատում ենք Ձեզ, տեսնում ենք, որ կառավարությունում կա մարդ, ով բիզնեսով հետաքրքրվում է, տեսնում ենք, որ ամեն ինչ անում եք, օգնում եք, որպեսզի բիզնեսը կայանա: Այսօր այդ թասիբը մենք արդեն ունենք, պարոն վարչապետ»,- նշել է նա:

Կարեն Կարապետյանն առաջարկել է ներկայացնել ծրագիրն ու ցույց տալ դրա տրամաբանությունն ու մուլտիպլիկատիվ էֆեկտը: «Դրանից հետո կխոսենք, ի՞նչն ենք մենք անում, ինչը՝ տեղացի բիզնեսմենը: Մենք, ընդհանրապես, նախատեսում ենք որոշակի բիզնեսներին որոշ ժամանակ վարկային տոկոսի սուբսիսդավորում, բայց նույնպես պետք է հասկանանք, թե դա ի՞նչ է տալու: Ցանկանում ենք բիզնեսմենի նման մտածել, հասկանալ, որ տրամադրվող գումարը չի կորում: Խոսքը գնում է հավելյալ արժեք ստեղծող ոլորտների մասին, խոսքը չի գնում անվտանգության, ճանապարհաշինության, սոցիալական ոլորտի, դպրոցաշինության մասին»,- ասել է կառավարության ղեկավարը և առաջարկել դադարեցված կամ կիսատ մնացած բիզնեսների վերագործարկման առաջարկները ևս ներկայացնել:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտը սուբսիդավորելու վերաբերյալ Վարդենիսի քաղաքապետի առաջարկին՝ վարչապետն ընդգծել է, որ առաջիկայում կներկայացվի գյուղատնտեսության ռազմավարությունը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ անհրաժեշտ է վերանայել սուբսիդավորման հետ կապված սկզբունքները, որովհետև կան և լավ, և վատ օրինակներ, օրինակ՝ երբ սուբիսդավորվել են անհեռանկարային ծրագրեր ու ցանկալի մուտիպլիկատիվ արդյունք չի ստացվել:

Սահմանամերձ Ճամբարակի ղեկավարն էլ նշել է, որ համայնքում զարգացած է անասնապահությունը, օրական արտադրվում է 20 հազար լիտր կաթ, որը հանձնում էին «Աշտարակ կաթ» ընկերությանը, իսկ մի փոքր մասն էլ տեղի արտադրողներին: Համայնքապետն ավելացրել է, որ վերջիններս արտադրական ծավալներն ավելացնելու ցանկություն ունեն՝ չնայած «Աշտարակ կաթ»-ի շուրջ ստեղծված վիճակին: Նշվել է նաև, որ «Աշտարակ կաթ»-ի պարտքը ճամբարակցիներին կազմում է շուրջ 70 մլն դրամ:
Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ «Աշտարակ կաթ»-ն ունի նոր կառավարիչ, ով պաշտոնապես հայտարարել է և կառավարությունն էլ վերահսկողություն է իրականացնելու, որ առաջին հերթին պետք է մարվի գյուղացիների պարտքը:
Հանդիպմանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրել է կրթության, առողջապահության և տրանսպորտի ոլորտներում համակարգային լուծումներ ու առաջարկներ, որոնք ուղղված են՝ դպրոցների օպտիմալացմանը, առողջապահական հիմնարկների լիցենզիաների տրամադրմանը, ընտանեկան բժշկի համակարգին, միջհամայնքային տրանսպորտային երթուղիների կազմակերպմանը և ճանապարհների սպասարկման հետ կապված խնդիրներին:

Խոսելով համայնքներում տրանսպորտի աշխատանքի կազմակերպման մասին՝ վարչապետը կարևորել է ծառայություններ մատուցող ընկերությունների արդյունավետ գործունեությունը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է հանդիպել տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություններին, ներկայացնել խնդիրները և նշել՝ բեռ վերցնելու դեպքում հաջորդ մրցույթի ժամանակ նրանց կտրամադրվեն առավելություններ:

Ամփոփելով հանդիպումը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Համար առաջին խնդիրը. մենք պետք է ձեզ հետ աշխատատեղ ստեղծենք, պետք է ձեզ հետ աշխատող մարդու համար բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի ստեղծվի հավելյալ արժեք: Եթե հավելյալ արժեք ստեղծվի, եթե հավելյալ աշխատատեղ ստեղծվի, քայլ առ քայլ գնալու ենք առաջ: Դա չի նշանակում, որ սոցիալական, առողջապահական կամ կրթական հարցերը մեր ուշադրության կենտրոնում չեն լինելու, այդ ամենն անհրաժեշտ է»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:40 Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադրանք առաջադրել Այսօր, 17:27 ԵՄ-ի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմի սահմանումը տնտեսական ու անվտանգային խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար․ ՌԴ ԱԳՆ Այսօր, 17:16 Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար Այսօր, 17:04 Սամարայում օպերատիվ միջոցառումներ են․ Հայտնաբերում ու հաշվառում են ՌԴ քաղաքացիություն ստացած նախկին միգրանտներին, որոնք մինչ այս խուսափել են զինվորական հաշվառումից Այսօր, 16:51 Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը. ՔԿ Այսօր, 16:46 Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել. ՌԴ դեսպան Այսօր, 16:37 ՊԵԿ-ը կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտել (Տեսանյութ) Այսօր, 16:27 Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ՝ հավատալով շուկա մուտք գործելու վերաբերյալ ԵՄ խոստումներին. Ռուսաստանի ԱԳՆ Այսօր, 16:23 102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Այսօր, 16:13 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 16:04 Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյան Այսօր, 15:53 Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին Այսօր, 15:51 Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվել Այսօր, 15:48 Արագածոտնի մարզում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Այսօր, 15:41 «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Այսօր, 15:36 Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում Այսօր, 15:27 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «ՀայՓոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը Այսօր, 15:19 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան Այսօր, 15:07 Լինել պինդ, հավատալ սեփական ուժերին ու արդարադատությանը. դատավոր Բախշիյանի կոչը՝ ճնշումների ենթարկվող դատավորներին Այսօր, 15:04 Ադրբեջանը երբեք չի ասել և չի էլ ասելու, որ Արցախի բնակչությունն իրավունք չունի վերադառնալու իրենց երկիր. Արա Ղազարյան (Տեսանյութ) Այսօր, 14:53 ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր Այսօր, 14:51 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Այսօր, 14:47 Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության կապակցությամբ. Թովմասյան Այսօր, 14:39 Նարեկ Սամսոնյանի նամակը չկարողացան հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. այն պետք է ուղարկվի էլեկտրոնային եղանակով (Տեսանյութ) Այսօր, 14:27 Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձանց հարցազրույցի հրապարակումը (Տեսանյութ) Այսօր, 14:11 ԲԴԽ անդամը վստահեցնում է՝ իր նկատմամբ ճնշումներ չկան. մի քանի անգամ եղել է, որ որոշումներին դեմ է քվեարկել Այսօր, 14:05 «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենն ազատվել է աշխատանքից. ԲՏԱՆ-ից պատճառների մասին չեն խոսում Այսօր, 13:56 ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Այսօր, 13:49 Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան (Տեսանյութ) Այսօր, 13:42 Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում Այսօր, 13:32 Մինչ այս պահը Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել շուրջ 210 գերիների. 23-ը շարունակում են մնալ Բաքվում. Իրավապաշտպան (Տեսանյութ) Այսօր, 13:25 «BMW»-ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում Այսօր, 13:12 Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 13:10 Չեմ ուզում վախեցնել, բայց պատերազմն իրական է, մենք ապրում ենք նախապատերազմական փուլում. Լեհաստանի վարչապետ Այսօր, 13:03 Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը․ Լուսանկարներ Այսօր, 12:51 Հոր նկատմամբ բռնություն է գործադրել, հարևան կանանցից մեկին սպանել. 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան Այսօր, 12:49 46-ամյա Արտակ Մ.-ն հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Այսօր, 12:45 Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպման մասին Այսօր, 12:39 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 12:35 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից. այլ տվյալներ էլ են շրջանառվում՝ մինչև 15 հազար. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:30 Թիմակիցների կողմից պահանջ կար, որ Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի. Կուբաթյանը՝ կուսակցության ստեղծման պահանջի, ծրագրի մասին Այսօր, 12:20 Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել Այսօր, 12:13 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել