03/12/2016 18:40
Վարչապետը համաձայն չէ այն պնդման հետ, որ ներկրողները սահմանին խնդիրներ են ունենում
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀԲԸՄ 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված քննարկմանն իրեն ուղղված հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև իր պաշտոնավարման ժամկետին:
Հարց ուղղելով վարչապետին՝ ՀՀ քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր է կատարում կառավարությունը ներկրման պայմանները բարելավվելու համար, քանի որ երկրում ներկրման պայմանների անհավասարություն կա:
«Մենք հայտարարել ենք, որ չկա նման հարց: Մենք ֆիքսել ենք մեր հետ հետադարձ կապը և կարծում եմ, որ մեզ հետ հետադարձ կապից շատ մեծ դժգոհություն չկա: Մաքսային և հարկային ծառայություններից խնդրել ենք, որպեսզի ապահովեն թեժ գիծ: Օրերս նման մի քանի զանգ ենք ունեցել, որ մաքսայինում խոչընդոտում են, ունեցել ենք կադրային փոփոխություններ», - նշեց վարչապետը:
Վերջինս նաև հայտարարեց, որ եթե որևիցե մեկը Հայաստանի սահմանը հատելիս կունենա խնդիրներ, ապա կարող է կապ հաստատել կառավարության կայքում նշված համարներով: