03/12/2016 17:59
Վերջ-առաջ դա անելո՞ւ ենք՝ այո, ե՞րբ՝ կասենք. Վարչապետը՝ աշխատավարձերը բարձրացնելու մասին
Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով քաղաքացիներից մեկի այն հարցին, թե արդյոք սպասվում է աշխատավարձերի բարձրացում՝ ընդգծեց.
«2017 թվականի բյուջեի մեջ դա դրե՞լ ենք՝ ոչ, ինչո՞ւ, ոչ թե նրանից, որ մենք դրա ցանկությունը չունեք, բայց այն հնարավորություններով, որը մենք այսօրվա մեր տնտեսության մեջ տեսնում ենք, այդ քայլը չենք ձեռնարկի: Այդ ուղղութամբ մտածելո՞ւ ենք՝ այո, վերջ-առաջ դա անելո՞ւ ենք՝ այո, ե՞րբ՝ կասենք», - ասաց վարչապետը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է տեսնում տասը, քսան կամ երեսուն տարի հետոյի Հայաստանը՝ վարչապետը պատասխանեց. «Անկախ,անվտանգ, արդար և ինտելեկտուալ»:
Պատասխանելով հարցին, թե՝ քանի որ տնտեսության արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է անկախ դատական համակարգ, ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ, վարչապետն ասաց. «Դատաիրավական համակարգում պետք է իրականացնել բարեփոխումներ: Ինչքան մոտ ժամանակում կկարողանանք դա անել, չեմ կարող ասել»: