03/12/2016 19:15
Կառավարության գործառույթների մեջ գների վերահսկումը չի մտնում. Վարչապետը՝ նախատոնական թանկացումների մասին
Ի տաբերություն այլ երկրների, որտեղ Ամանօրին գները նվազում են՝ ՀՀ-ում նկատվում է զգալի գնաճ: Այսօր վարչապետի մասնակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է կառավարությունը պատարստվում վերահսել նախատոնական գնաճը:
Վարչապետը պատասխանեց, որ բացի հակամոնոպոլ վերահսկողությունը, վերահսկողության այլ մեխանիզմներն անարդյունավետ են:
«Որպեսզի գները չաճեն, պետք է մրցունակությունը բարձրացնել: Երբ առաջարկը շատանա, գները կընկնեն: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք», - նշեց վարչապետը և հավելեց, որ կառավարության գործառույթների մեջ գների վերահսկումը չի մտնում, կառավարության գործառույթը մոնոպոլ կարգավիճակի դեմ պայքարելն է: