03/12/2016 10:30
Փարիզում պատանդ վերցվածները ողջ են, հանցագործը փախել է
Փարիզի զբոսաշրջության գործակալությունում պատանդներ վերցրած գողը փախուստի է դիմել, բոլոր պատանդները ողջ ու առողջ են: Այդ մասին հաղորդվում է Փարիզի ոստիկանության Twitter-ի միկրոբլոգում, փոխանցում է РИА Новости-ն:
«Գողություն՝ Փարիզի Մասսենա բուլվարում: Ոստիկանության օպերացիան ավարտվել է: Գողը ներսում չէ»,- ասվում է հաղորդագրությունում:
Ուրբաթ երեկոյան զինված անձը 7 մարդու է պատանդ վերցրել Փարիզի զբոսաշրջային գործակալությունում:
Ինչպես նշվում է, այս տուրիստական գործակալությունն ավելի վաղ կրկին գողերի թիրախ է եղել: