03/12/2016 10:35
Լոռու մարզում մեքենան գլորվել է ձորը. 26-ամյա կինը այրվել է մեքենայում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 3-ին՝ ժամը 08.10-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թեղուտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով ավտոմեքենան գլորվել է ձորը և այրվում է: Դեպքի բայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Shamshyan.com-ի հաղորդամամբ՝ ժամը 08։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 12 շենքի բնակիչ, 26-ամյա Անի Աղաբեկյանը Շնող-Թեղուտ ավտոճանապարհին իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 88 QՏ 881 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։
Հարվածի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարելով ավտոմեքենայում առաջացած հրդեհը՝ այնտեղ հայտնաբերել են Ա. Աղաբեկյանի դին։
Մանրամասները՝ այստեղ: