03/12/2016 18:56
2017-ին Հայաստանից Եվրոպական երկրներ իրականացվող ուղիղ չվերթների հարցում կարող ենք ունենալ առարկայական արդյունքներ. վարչապետ
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր կազմակերպվել է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Հավանական է, որ 2017 թվականին Հայաստանից դեպի մի շարք Եվրոպական երկրներ ուղիղ չվերթները ընդլայնվեն:
Այս կարծիքին է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Պատասխանելով հարցին, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում ուղիղ չվերթների կազմակերպելու համար, վարչապետը նշեց.
«Մենք ունենք “Open Sky” ծրագիրը, որի հետ աշխատում ենք, ունենք որոշակի հեռանկարներ, և եթե 2017-ին այդ ծրագիրը մինչև վերջ կարողանանք իրականացնել, ապա կունենանք բավականին կիրառական և առարկայական արդյունքներ», - նշեց նա: