03/12/2016 13:05
Չինաստանը արձագանքել է Թաիվանի նախագահի ու Թրամփի հետախոսազրույցին
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի ու Թայվանի նախագահ Ցայ Ինվենի հեռախոսազրույցից հետո հույս է հայտնել, որ Պեկինի ու Վաշինգթոնի հարաբերությունները չեն տուժի, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Ես հույս ունեմ, որ դա չի փոխի Միացյալ Նահանգների կառավարության կողմից «Միացյալ Չինաստանի» վաղեմի քաղաքականությունը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարը։
Բացի դրանից, նախարարը Թրամփի ու Ինվենի զրույցն անվանել է «փոքր սադրանք»։