03/12/2016 10:42
Ամերիկյան համալսարանում պրոֆեսորի են գնդակահարել, կասկածյալը ձերբակալված է
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի պրոֆեսորին ուրբաթ գնդակահարել են բուհի տարածքում, նրա սպանության մեջ կասկածվող ուսանողը կալանավորվել է, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով The Associated Press-ին:
Սպանված դասախոսը մոտ 25 տարեկան էր, նա տեղում մահացել է: Ողբերգությունը տեղի է ունեցել բուհի այն տարածքում, որտեղ գտնվում են գիտական և բժշկական լսարանները:
Գործակալությունը հայտնել է, որ առայժմ չեն հաղորդվում սպանվածի և սպանության մեջ կասկածվողի անունները: