03/12/2016 10:24
CNN. Ցանցահենները Ռուսաստանի Բանկի հաշիվներից 2 մլրդ ռուբլի են գողացել
Ցանցահենները Ռուսաստանի Կենտրոնական Բանկի հաշիվներից 2 մլրդ ռուբլի են գողացել, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CNN-ին:
Հաղորդվում է, որ տվյալ տեղեկությունը հաստատել է Տեղեկատվության պաշտպանության և անվտանգության գլխավոր վարչության փոխտնօրեն Արտյոմ Սիչյովը:
Նա հավելել է, որ բանկի աշխատակիցներին հաջողվել է դիմադրել հաքերային հարձակմանը ու վերադարձնել գողացված գումարների մի մասը, սակայն բանկում չեն հստակեցրել, թե հարձակումը երբ է տեղի ունեցել: