05/12/2016 11:04
Սփյուռքահայերը բավականաչափ պատկերացումներ չունեն Հայաստանի իրադարձությունների մասիմ. Սերժ Թանկյան
Սերժ Թանկյանը մտահոգիչ է համարում այն փաստը, որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը միացել է ընդամենը 4400 քաղաքացի: Նման կարծիք ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատարը հայտնեց «Սփյուռքի և ՀՀ հայտնի հայերը՝ հանուն ժողովրդավարության և թափանցիկ ընտրությունների. «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության առաջիկա քայլերը» թեմայով քննարկման ժամանակ:
Վերջինս ընդգծեց, որ այս թիվը պայմանավորված է նրանով, որ սփյուռքահայերը կտրված են Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական իրադարձություններից:
«Մեզ համար շատ կարևոր է ստորագրողների հայ լինելը: Այս հանգամանքն արդեն նվազեցնում է ստորագրողների թիվը: Բացի այդ՝ սփյուռքահայությունը բավականին անջատված է Հայաստանի սոցիալական, տնտեսական, քաղաքական իրադարձություններից: Սա շատ կարևոր է մեզ համար` հասկանալ, որ Հայաստանն ու սփյուռքն ավելի շատ են անջատված, քան մենք պատկերացնում էինք», - ասաց նա:
Վերջինս ընդգծեց, որ սփյուռքահայերը բավականաչափ պատկերացումներ չունեն Հայաստանի իրադարձությունների մասին: