06/12/2016 15:05
2017-ի բյուջեի նախագծով ԿԳՆ-ին տրամադրվող գումարները նվազել են ի հաշիվ աշակերտների թվի նվազման. Նախարար
2017 թվականի պետբյուջեի նախագծում կրթության ծախսերը 1 միլիարդ 25 միլիոն դրամով կրճատվել են, ինչը պայմանավորված է աշակերտների թվի նվազմամբ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Այս տարի առաջին դասարան հաճախող երեխաների թիվը լավն էր: Ունենք 30-40 հազար առաջին դասարանցիներ, և մարզեր ունենք, որտեղ աճ կա», - ընդգծեց նա։
Մինչդեռ նախարարը նշեց, որ նույնը չի կարող ասել միջին դպրոցի մասին, քանի որ այստեղ իրավիճակը բավականին մտահոգիչ է, և նկատվում է աշակերտների թվի նվազեցում։ Նախարարն ընդգծեց, որ նվազման միտումները մասնավորապես պայմանավորված են ներքին արտագաղթով։
Կրթության որակի բարձրացման համար նախարարը կարևորեց հեռակա ուսուցման համակարգի կիրառումը՝ նշելով, որ միշտ չէ, որ գյուղական համայնքերում օպտիմալացում կարող է իրականացվել։