06/12/2016 11:06
«Ավրորայի» բեմադրիչը վարպետության դաս կտա Երևանում
Դեկտեմբերի 10-ին Երևանում վարպետության դաս կվարի «Ավրորա» մրցանակաբաշխության բեմադրիչ Ալեքսանդր Ռևզինը:
Idea հիմնադրամից հայտնում են, որ վարպետության դասը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից և մասնակիցներին հնարավորություն կտա լրացնել մասնագիտական գիտելիքները։
Ալեքսանդր Ռևզինն ավելի քան 150 հեռուստատեսային և շոու-ծրագրերի, երաժշտական մրցույթների ռեժիսոր է: Նրա բեմադրած համերգային ծրագրերից են՝ «Նոր ալիք»-ը և «Տարվա երգ»-ը:
Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, ժամը 11-ին ՀԲԸՄ դահլիճում։