06/12/2016 12:12
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքում փոփոխություններն ընդունվեցին առաջին ընթերցմամբ
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ 94 կողմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Օրինագծով նախատեսվում է ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետում ներառել նաև ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը և նրանց սկզբնական սպայական կոչում շնորհել ինտերնատուրան ավարտելուց հետո։
Նախատեսվում է ուսման ծախսերի փոխհատուցման ինստիտուտը փոխարինել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով սահմանված պարտավորությունն անպատշաճ կատարելու համար տուգանքի ինստիտուտով: