06/12/2016 18:13
ԱՄՆ-ն չեղարկում է Հալեպից զինյալներին դուրս բերելու վերաբերյալ իր առաջարկությունները
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չեղարկում է արևելյան Հալեպից զինյալներին դուրս բերելու վերաբերյալ դեկտեմբերի 2-ին արած իր առաջարկությունները, Վաշինգտոնի նոր առաջարկները շունչ քաշելու հնարավորություն կտան ծայրահեղականներին: Ինչպես հայտնում է ТАСС-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Երեկ մենք Միացյալ Նահանգներից հաղորդագրություն ստացանք առ այն, որ նրանք վաղը չեն կարողանա հանդիպել Հալեպի շուրջ կոնսուլտացիաներ անցկացնելու համար, որովհետև մտքափոխվել են: Իրենց փաստաթուղթը հետ են կանչում, և այժմ նրանք նոր փաստաթուղթ ունեն, - ասել է ՌԴ ԱԳ նախարարը, - Այդ փաստաթուղթը, դատելով մեր առաջին տպավորություններից, ամեն ինչ վերադարձվում է իր նախնական վիճակին և ժամանակ շահելու փորձ է հիշեցնում, որպեսզի զինյալները շունչ քաշեն, հանգիստ առնեն և համալրեն իրենց պաշարները»: