06/12/2016 11:33
ԱՄՆ պետքարտուղարը հորդորել է պահպանել Իրանի հետ կնքած միջուկային համաձայնագիրը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել Է, որ Իրանի և համաշխարհային տերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրն աշխարհն ավելի անվտանգ Է դարձրել, հայտնում է «Интерфакс»-ը։
«Տարածաշրջանում ավելի անվտանգ Է դարձել, Գերմանիայում և ԱՄՆ-ում ավելի անվտանգ Է դարձել, Եվրոպայում, Իսրայելում, աշխարհում ավելի անվտանգ Է: Մեզանից՝ բոլորիցս է կախված դա պահպանելը»,- ասել Է Քերրին «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ վաստակի համար» շքանշանով պարգևատրվելու արարողության ժամանակ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի հետ արդեն խոսել է միջուկային գործարքի մասին:
Ավելի վաղ Թրամփը Իրանի հետ կնքված պայմանագիրը որակել է «աղետ» և «վատթարագույն գործարքը, որի շուրջ բանակցություններ էին վարվում»։