06/12/2016 17:08
Առողջապահության նախարարը շատ լավ տպավորություն է ունեցել, երբ ծանոթացել է Սեյրան Օհանյանի կնոջ հետ
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը շատ լավ տպավորություն է ստացել իր նախկին խոհրդական, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջից՝ Ռուզաննա Խաչատրյանից:
«Ռուզաննա Խաչատրյանի հետ ծանոթացել եմ որպես նախարար, մինչ այդ ծանոթ չէինք: Շատ լավ տպավորություն ունեցա», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ ասաց նախարար Ալթունյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին:
Թե ինչո՞ւ Ռուզաննա Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում գրեց, նախարարը պատասխանեց. «Ինչքան որ ես հասկացա ՝ ընտանիքն այլ պլաններ ուներ», - նշեց նա: