06/12/2016 19:35
Բրյունոլե Ռուն նշանակվել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավար է նշանակվել Բրյունո լե Ռուն՝ Ազգային ժողովում սոցիալիստների խմբակցության ղեկավարը, հայտնում է ТАСС-ը` հղում անելով Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությանը:
Լե Ռուն ՆԳՆ ղեկավարի պաշտոնում կփոխարինի նոր վարչապետ նշանակված Բեռնար Կազնյովին, որն իր հերթին այդ պաշտոնում փոխարինել է Մանյուել Վալսին, որը պաշտոնաթող է եղել, որպեսզի իր թեկնածությունն առաջադրի հանրապետության նախագահի ընտրություններում: