06/12/2016 10:39
Էրդողանը վավերացրել է «Թուրքական հոսքի» շինարարության համաձայնագիրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է խորհրդարանի կողմից ընդունած օրենքը՝ Ռուսաստանի հետ «Թուրքական հոսք» գազատարի շինարարության համաձայնագրի վավերացման մասին, հայտնում է НТВ.ru-ն՝ հղում անելով Թուրքիայի առաջնորդի պաշտոնական կայքին։
Թուրքիայի իշխանությունները չեն բացառում, որ շինարարությունը կմեկնարկի 2017 թվականի սկզբին:
Մոսկվան և Անկարան գազատարի շինարարության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը ստորագրել էին հոկտեմբերի 10-ին։ Այն ենթադրում է երկու ուղու կառուցում Սև ծովի խորքերում: