06/12/2016 16:50
Ինչ-որ բան չկա, որ ստիպի ՀՅԴ-ին դաշինքով գնալ ընտրությունների. Արմեն Ռուստամյան
ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ընդգծեց. «Ժամանակը դեռ ցույց կտա, բայց մենք հակված ենք գնալ առանձին։ Միշտ էդպես է եղել, և ինչ-որ բան չկա, որ ստիպի ՀՅԴ-ին դաշինքով գնալ ընտրությունների», - ասաց նա։
Անդրադառնալով ՀՀԿ-ի հետ համագործակցությանը՝ Ա. Ռուստամյանը նշեց, որ այն պայմանավորված չէ ընտրությունների կամ էլ կառավարության ձևավորման հետ։ Վերջինս ընդգծեց, որ ՀՀԿ-ի հետ համագործակցության նպատակը Սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելն է։
Ա. Ռուստամյանի խոսքով՝ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ ընտրական դաշինքի հարց չի քննարկում։