06/12/2016 17:03
Եթե ինչ որ մեկը ցանկություն ունի ինչ-որ բան փոխելու, նա պետք է միանա ՀՀԿ-ին. Առողջապահության նախարար
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու դիմումի պատճառները նույնն են, ինչ վարչապետ Կարեն Կարապետյանինը:
«Բազմիցս է խոսվել, որ վարչապետն ու իր թիմը եկել են ինչ-որ բան փոխելու: Ես կարծում եմ՝ Դոն Կիխոտի օրինակը մեզ ծառայել է նաև նախազգուշացում, որ միայնակ ու միայն մեր ուժերով մենք ոչ մի բան չենք կարող փոխել», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց նախարար Ալթունյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին:
Նրա խոսքով՝ Հանրապետականներն այսօր ամենաազդեցիկ ուժն են Հայաստանում:
«Եթե ինչ որ մեկը ցանկություն ունի ինչ-որ բան փոխելու, նա պետք է միանա այդ ուժին», - ասաց նա:
Պատասխանելով հարցին՝ մտավախություն չունի՞, որ ՀՀԿ-ին անդամակցելը կազդի իր վարկանիշի վրա, նախարարը ընդգծեց. «Ես 58 տարի ապրել եմ այս քաղաքում ու բազմիցս փորձել են իմ վարկանիշի հետ խաղալ, այն չի տուժել. անսասան է»: