06/12/2016 11:37
Հալեպի 100 հազար բնակիչ ազատագրվել է ահաբեկիչների գերությունից
Սիրիական կառավարական ուժերի կողմից դաշնակիցների աջակցությամբ հաջողվել է ազատ արձակել Հալեպի արևելյան թաղամասերի մոտ 100 հազար բնակչի: Այդ հատվածները գտնվել են գրոհայինների վերահսկողության ներքո: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին, փոխանցում է ТАСС-ը:
Ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում՝ նա հայտարարել է, որ Դամասկոսը հստակ մտադիր է սիրիական հողից քշել ահաբեկիչներին, որոնց աջակցում են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և տարածաշրջանում նրանց դաշնակիցները:
Նա նշել է, որ բոլոր այն երկրները, ում համար միևնույն չէ սիրիական ժողովրդի ճակատագիրը, պետք է թակեն սիրիական կառավարության դուռը՝ «մեր հասցեն հայտնի է բոլորին»: