06/12/2016 19:44
Մերկելը պահանջում է Հալեպի բնակիչների համար բացել մարդասիրական միջանցքները
Սիրիական Հալեպի բնակիչների համար մարդասիրական միջանցքները պետք է բացվեն հնարավորինս շուտ: Ինչպես հայտնում է ТАСС-ն այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով Քրիստոնեադեմոկրատական միության համագումարում, որը պետք Է նրան վերահաստատի կուսակցության առաջնորդի պաշտոնում:
«Խայտառակություն է, որ մեզ դեռևս չի հաջողվել հումանիտար միջանցքներ բացել Հալեպի համար: Մենք պետք է պայքարենք դրա համար», - ասել է նա:
Կանցլերը նաև համոզված է, որ միջազգային բոլոր հանգուցային խաղորդները պետք Է համատեղ պայքարեն ահաբեկչության դեմ:
«Մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, եւ դա հատկապես սուր Է զգացվում ԱՄՆ-ում կայացած ընտրություններից հետո, երբ անհրաժեշտ է աշխարհակարգի վերանայում, ներառյալ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայում, - հավելել է նա, - Իսլամական ահաբեկչության ասիմետրիկ սպառնալիքների դեմ պայքարը պետք է մղվի բոլոր խաղորդների մասնակցությամբ»: