06/12/2016 12:16
ՍԴ-ն վարույթ է ընդունել Գյումրու ՏԻՄ ընտրություններն անվավեր ճանաչելու հայցը
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Գյումրու քաղաքապետի ընտրությունները չեղյալ ճանաչելու վերաբերյալ ընդդիմադիրների հայցը։
«Առաջիկա օրերին ավելի համապարփակ տեղեկատվություն կստանանք և պարզ կլինի, թե երբ է անցկացվելու գործով առաջին նիստը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։
«Հայցը պահանջում է վերանայել և հակասահմանադրական ճանաչել նորմը, որով ժողովուրդը զրկվել է իր ազատ, արդար քվեարկությունների արդյունքով տեղական ինքնակառավարման մարմիններ ընտրելու սահմանադրական իրավունքից», - ասաց նա։
Ավելի վաղ Գյումրու ՏԻՄ ընտրություններն անվավեր ճանաչելու համար ստորագրահավաքին միացել էին 32 պատգամավոր և դիմում ուղարկել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԸՕ 141-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված այն բոնուսային համակարգը, որի արդյունքում 34 տոկոս քվե ստացած փոքրամասնությունը դարձավ մեծամասնություն և նշանակվեց քաղաքապետ։