06/12/2016 11:11
Սիսի կաթողիկոսարանը հայ եկեղեցուն վերադարձնելու հարցով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կդիմի ՄԻԵԴ (Տեսանյութ)
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պահանջելով Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը հայ եկեղեցուն, տեղեկացնում են Կիլիկիո կաթողիկոսությունից:
Սա, ըստ Կաթողիկոսության, լինելու է առաջին իրավական քայլն է ընդդեմ Թուրքիայի` 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո:
Ավելի վաղ, նույն հարցով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը և Արամ Ա կաթողիկոսը դիմելէին Թուրքիայի Սահմանադրական դատարան:
ՍԴ-ն իր հերթին դիմել է երկրի արդարադատության նախարարությանը, վերջինս էլ մերժել է դատը՝ համարելով որ այն դուրս է ՍԴ-ի իրավասության շրջանակներից: