06/12/2016 20:30
Մերկելը խոստացել է թույլ չտալ ներգաղթյալների նոր հոսք
Գերմանիայում չպետք է տեղի ունենա փախստականների զանգվածային նոր հոսք, ինչպես 2015թ ամռանը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
«Գերմանիայում ստեղծված իրավիճակը՝ կապված ներգաղթյալների զանգվածային հոսքի հետ, ինչպես տեղի ունեցավ 2015 թվականին, չպետք է և չի կրկնվի։ Դա իմ քաղաքական նպատակն է», - ասել է Մերկելը` Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության համագումարի ժամանակ։ Կանցլերի ելույթը հեռարձակվել է գերմանական հեռուստաալիքներով։
2015 թվականին Գերմանիա է ժամանել մոտ 890 հազար մարդ։