06/12/2016 10:19
Մոսկվայի օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով չեղարկվել է ավելի քան 40 չվերթ
Անցած գիշեր Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով չեղյալ է հայտարարվել 43 չվերթ, հայտնում է РИА Новости-ն:
Երկուշաբթի երեկոյան Մոսկվայի օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել 77 չվերթ: Հետաձգված ավիաչվերթների թիվն այդ ժամանակ հասել է 80-ի, իսկ երեքշաբթի առավոտյան՝ 44-ի:
«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 30 չվերթ, 8-ը չեղյալ է հայտարարվել: «Շերեմետևոյում» հետաձգվում է 14, իսկ չեղյալ է հայտարարվել 35 ավիաչվերթ: «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում չվացուցակում փոփոխություններ չկան: