06/12/2016 10:44
Նեյմարը որոշ ժամանակ խաղադաշտ դուրս չի գա
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը չկարողացավ մինչև վերջ մասնակցել Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Ռեալի» հետ հանդիպմանը (1։1) և փոխարինվեց 87-րդ րոպեին։
Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Նեյմարը բուժզննում է անցել․ բրազիլացի ֆուտբոլիստը խուսափել է վնասվածքից, սակայն մկանային գերհոգնածության պատճառով բժիշկները խորհուրդ են տվել որոշ ժամանակ շարքից դուրս մնալ։
Առաջիկա օրերին Նեյմարը կմարզվի անհատական ծրագրով։ Ֆուտբոլիստի վերադարձը կախված է վերականգնման տևողությունից․ հստակ ժամկետներ չեն նշվում։