06/12/2016 11:53
Երեք գործիչ հայտարարել է Նոր Զելանդիայում վարչապետի պաշտոնի համար պայքարելու մասին
Նոր Զելանդիայում երեք քաղաքական գործիչ հայտարարել է Ջոն Քիի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնի համար պայքարելու մասին, հայտնում է РИА Новости-ն:
Պաշտոնին հավակնում են վարչապետի տեղակալ Բիլ Ինլգլիշը, առողջապահության նախարար Ջոնաթան Քոուլմենը և ուղղիչ հաստատությունների նախարար Ջուդիթ Քոլինսը: Բացի այդ՝ Նոր Զելանդիայի Ազգային կուսակցության այլ ներկայացուցիչներ նույնպես չեն բացառել, որ կարող են պայքարել այդ պաշտոնի համար:
Երեք ժամկետով պաշտոնը զբաղեցրած Քին հրաժարականի մասին հայտարարել է դեկտեմբերի 5-ին:
Ազգային կուսակցության հավաքը, որի ընթացքում նոր առաջնորդ են ընտրելու, կայանալու է դեկտեմբերի 12-ին: