06/12/2016 16:38
Ոլորտում կոռուպցիոն ռիսկերի ախտորոշումը գիտենք և փորձում ենք դրա դեղատոմսը հայտնաբերել. Լևոն Ալթունյան
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կոռուպցիոն ռիսկ չի տեսնում՝ պետպատվեր տեղերի սպառված լինելու մեջ:
«Անհանդուրժողականությունն ակնհայտ է, երբ խոսքը գնում է շտապ և անհետաձգելի օգնության մասին: Նման դեպքերում պետպատվերը երբեք չի վերջանում: Այստեղ ես կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում. պետպատվերը՝ սահմանափակ գումար է ինչ-որ ծառայությունների համար, և եթե դրանք սպառված են, պետք է ուղղակի հերթագրվել և սպասել հերթին», - նշեց նախարարը՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերեի հարցին «Ազատություն»TV-ի ուղիղ եթերում:
Իսկ անդրադառնալով մեկ այլ հարցին, թե ինչ ցուցանիշներով է ԱՆ-ը չափում կոռուպցիոն ռիսկերի դինամիկան ոլորտում, նա պատասխանեց.
«Կա կոռուպցիոն ռիսկերի չափանիշ և դրանց համեմատական, այդ ցուցանիշի համաձայն, պետք է խոստովանել, որ Հայաստանը շատ բարվոք վիճակում չէ: Մենք այդ ախտորոշումը գիտենք, և փորձում ենք դրա դեղատոմսը հայտնաբերել: Օրինակ՝ նույն ստվերային վճարումները օրինականացնել և ընդգրկել սպիտակ հաշվապահություն»: