06/12/2016 11:11
Իտալիայի առաջնորդը Ռենցիին խնդրել է հետաձգել պաշտոնաթողությունը
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան վարչապետ Մատեո Ռենցիին խնդրել է պաշտոնաթողությունը հետաձգել մինչև 2017 թվականի պետբյուջեի հաստատումը: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս մասին հայտարարել են պետության ղեկավարի աշխատակազմից:
«Հանրապետության նախագահը, նկատի առնելով բյուջեի մասին օրենքի հաստատման խորհրդարանական գործընթացն ավարտելու անհրաժեշտությունը, դիմել է Նախարարների խորհրդի նախագահին այդ պարտավորության կատարման համար պաշտոնաթողությունը հետաձգելու խնդրանքով»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Բյուջեի մասին օրինագիծն, ինչպես սպասվում է, կարող է Սենատի կողմից ընդունվել դեկտեմբերի 9-ին: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 5-ին, Մատեո Ռենցին հայտարարել է պաշտոնաթող լինելու մասին:
Նա ստանձնել կառավարության կողմից առաջարկված սահմանադրական բարեփոխումների շուրջը հանրաքվեում կրած պարտության համար ամբողջ պատասխանատվությունը: