06/12/2016 11:24
Ավտոբուսների և բեռնատարների երթևեկը Ստեփանծմինդա-Լարս ճանապարհով նախատեսվում է վերականգնել ժամը 14։00-ի սահմաններում
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 6-ին` ժամը 11։00-ի դրությամբ, բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ձնահոսքի հետևանքները վերացնելու աշխատանքները շարունակվում են։
Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների երթևեկը նախատեսվում է վերականգնել ժամը 14։00-ի սահմաններում։