06/12/2016 14:25
Նախապատվությունը տրվում է սահմանամերձ գոտիների անմխիթար վիճակում գտնվող դպրոցների վերանորոգմանը. Վարդան Արամյան
ՀՀ կառավարությունը նախապատվությունը տալիս է սահմանամերձ գոտիներում անմխիթար վիճակում գտնվող դպրոցների վերանորոգմանը, 2017-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Մենք, իրականում, դպրոցների վերանորոգման համար ունենք չափից ավելի մեծ պահանջ, այդ թվում՝ սահմանամերձ գոտիներում անմխիթար վիճակում գտնվող դպրոցների համար: Դրա համար կա հերթականություն: Մեր մեր մոտեցումն է՝ նախապատվությունը տրվի ահմանամերձ գոտում գտնվող դպրոցներին», - ասաց Վ. Արամյանը:
Նախարարն ասաց նաև, որ կառավարությունը ամենևին չի անտեսում անմխիթար վիճակում գտնվող այլ դպրոցները, և լրացուցիչ միջոցներ ունենալու դեպքում կուղղվի այդ դպրոցների վերանորոգմանը: