06/12/2016 13:57
700 մլն լրացուցիչ գումար աղետի գոտում անօթևանների խնդիրը լուծելու նպատակով. Վարդան Արամյան
Կառավարությունը շուրջ 700 միլիոն դրամ լրացուցիչ գումար է նախատեսել աղետի գոտում անօթևանների խնդիրը լուծելու համար, 2017-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Գյումրու աղետի գոտու այդ տնակների հարցը լուծելու նպատակով մենք շուրջ 700 միլիոնի չափով լրացուցիչ գումար ենք նախատեսել, որպեսզի կարողանանք 2017 թվականին մեկընդմիշտ լուծել անօթևան մնացածների խնդիրը», - նշեց Վ. Արամյանը:
Նա նաև ընդգծեց, որ իր գործընկերները ներկայացրել են թվային ցուցանիշներ, համաձայն որի՝ այդ գումարը բավարար է լինելու, որ բնակարանների գնման վկայականների միջոցով լուծվի անօթևան մնացածների խնդիրը: