06/12/2016 17:18
Վրաստանից ներկրված դեղորայքը ակնհայտորեն կեղծված է. Լևոն Ալթունյան
ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը չի բացառում Հայաստանում ոչ օրիգինալ, ոչ պատշաճ որակի դեղորայքի առկայությունը:
«Չեմ հերքի, որ Հայաստանում կան ռիսկեր ձեռք բերել ոչ օրիգինալ, պատշաճ որակի դեղորայք, այն է՝ ժամկետն անցած, որի պիտակը փոխված է», - նշեց նախարարը՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերի հարցին «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում:
Անդրադառնալով հարցին, թե ինչու են Հայաստանում նախընտրում դեղորյաքը ձեռք բերել արտերկրից՝ նա պատասխանեց.
«Երևի թե այստեղ ազդեցություն ունի զուտ հոգեբանական գործոնը, բայց ոչ միայն դա: Մենք բոլորս մտածում ենք, որ Գերմանիայի և Ճապոնիայի համար Հնդկաստանում պատրաստվող նույն սուբստանցիան մաքրման մի երկու օղակ ավել է անցնում, քան Հայաստանի կամ Ռուսաստանի համար»:
Բացի այդ, նա հավելեց, որ Վրաստանից ներկրված դեղորայքը ակնհայտորեն կեղծված է: