06/12/2016 14:42
Փաստաբան Սիմոն Ծատուրյանը մահացել է դատական նիստի ընթացքում
Փաստաբան Սիմոն Ծատուրյանը մահացել է Մոսկվայի Տիմիրյազևյան դատարանում ավազակության քրեական գործով ընթացող նիստի ժամանակ, հայտնում է РИА Новости-ն:
«Քրեական գործի քննության ժամանակ կողմերի բանավեճի փուլում Սիմոն Ծատուրյանն իրեն վատ է զգացել: Նրա համար շտապ օգնություն են կանչել, և բժիշկները կես ժամ փորձել են նրան օգնել, բայց ապարդյուն»,- ասել է դատարանի մամուլի քարտուղարը:
Բժիշկները պարզել են, որ իրավաբանը մահացել է սրտային անբավարարությունից: Սիմոն Ծատուրյանը Մոսկվայի «Մեժտերիտորիալնայա» փաստաբանների կոլեգիայի անդամ էր, իրավաբանը 66 տարեկան էր: Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել է մի քանի աղմկահարույց դատավարությունների, մասնավորապես, ներկայացրել Է տուժածների շահերը 2006 թվականի մայիսին «Մոսկվա - Սոֆրինո» էլեկտրագնացքում 19-ամյա Արթուր Սարդարյանի սպանության գործում: