06/12/2016 15:17
«Փոքր Մհեր» կրթահամալիրում առկա խնդիրների վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել. Լևոն Մկրտչյան
«Փոքր Մհեր» կրթահամալիրում առկա խնդիրների վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նախարարը շեշտեց, որ կրթահամալիրի հարցը նախարարության ուշադրության կենտրոնում է գտնվում և ընդգծեց, որ նշանակված ծառայողական քննությանը պետք է մասնակցի նաև պաշտպանության նախարարությունը:
«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները ի նշան բողոքի՝ շարային երթ էին կազմակերպել՝ պահանջելով տնօրենի հրաժարականը։
Աշակերտների պնդմամբ՝ տնօրենը անհարգալից վերաբերմունք է դրսևորել սաների և սպաների նկատմամբ։