06/12/2016 10:27
Քերրի. Հալեպի ազատագրումը վերջ չի դնի սիրիական պատերազմին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Հալեպի զավթումը Սիրիայի կառավարական ուժերի կողմից վերջ չի դնի երկրում պատերազմին։ Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Բեռլինում «Գերմանիայի առաջ ծառայությունների համար» իրեն բարձրագույն պարգևի հանձնման արարողության ժամանակ, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Բոլորն ասում են, որ Սիրիայում ռազմական լուծում չկա, և դա այդպես է։ Նույնիսկ եթե Հալեպը «ընկնի», դա վերջ չի դնի պատերազմին։ Եվ վերջին հաշվով Ռուսաստանը, Ասադը, իրանցիներն ու այլք ստիպված կլինեն հասկանալ, որ այստեղ նաև գոյություն ունեն ֆանատիկ և այլ շարժումներ ու շահեր, որոնք անհրաժեշտ կլինի լուծել հակամարտության ավարտի համար»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Քերրին հավելել է, որ ԱՄՆ-ը, անշուշտ, ձգտում է Սիրիայում պատերազմի ավարտի, քանի որ գիտակցում է, որ չկա ռազմական լուծում, և որ Հալեպի ու սիրիական այլ շրջանների սոսկալի արդյունահեղության արձագանքները զգացվելու են տասնամյակներ շարունակ։