06/12/2016 13:24
Քերրին պատմել է խորհրդային զինվորների հետ առաջին հանդիպման մասին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար արած գործերի համար պարգևատրման ժամանակ պատմել է, թե ինչպես 12 տարեկան հասակում առաջին անգմ հանդիպել է խորհրդային զիվորներին: Նրա ելույթը հրապարակվել է Պետքարտուղարության պաշտոնական կայքում, փոխանցում է РИА Новости-ն:
Նա պատմել է, որ 12 տարեկան հասակում գնացքով Ֆրանկֆուրտից Բեռլին է մեկնել, որի ճանապարհն ընկած է եղել Արևելյան Գերմանիայի տարածքով:
«Մեզ թույլ չէին տալիս վարագույրը բարձրացնեել, բայց ես միևնույն է դա անում էի: Ես վեց շիշ գազավորված ըմպելիք ունեի և մի քանի կոմիքս: Ես ամբողջ գիշեր չէի քնել, որովհետև դա այնքան հետաքրքիր էր: Երբ մենք կանգնում էինք կայարաններում, խորհրդային զինվորները հետ ու առաջ էին քայլում, որպեսզի ոչ ոք գնացքից չիջնի: Նրանք թեթևակի թակում էին իմ պատուհանը, որպեսզի ես իջացնեմ վարագույը, քանի որ ինձ չէր կարելի նայել այն տարծքը, որտեղով անցնում էինք»,- իր հուշերով կիսվել է պետքարտուղարը: