06/12/2016 20:17
Օլանդի վարկանիշը 13 տոկոսով աճել է՝ երկրորդ ժամկետով չառաջադրվելու որոշումից հետո
Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի ժողովրդականության վարկանիշն սկսել Է աճել այն բանից հետո, երբ նա հայտարարել է, որ չի մասնակցելու 2017 թվականի նախագահական ընտրություններին: Ինչպես հայտնում է «Интерфакс» -ը, այս մասին վկայում են Ifop-Fiducial-ի հարցման արդյունքները:
Օլանդի այդ հայտարարությունից հետո նրա վարկանիշն աճել Է 13 տոկոսով: Այսպիսով, հարցման արդյունքների համաձայն, այժմ հարցվածների 29 տոկոսն Է դրական գնահատում երկրի նախագահի գործունեությունը: Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ սա նրա ամենաբարձր վարկանիշն Է 2013 թվականի հոկտեմբերից ի վեր:
Բացի այդ, հարցման մասնակիցների մեծամասնությունը (55 տոկոսը) կարծում Է, որ Օլանդը վարում Է Ֆրանսիայի շահերը պաշտպանող արտաքին քաղաքականություն:
Հարցումը, որին մասնակցել է 983 մարդ, անցկացվել Է դեկտեմբերի 2-3-ին: