06/12/2016 19:59
Սաուդիան Արաբիայում լրտեսության մեղադրանքով մահապատժի է դատապարտվել 15 մարդ
Սաուդիան Արաբիայում դատարանը մահապատժի է դատապարտել 15 մարդու, որոնք մեղադրվում են Իրանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ, հայտնում է Korrespondent.net-ը` հղում անելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին։
ԶԼՄ-ների տվյալներով՝ «լրտեսական խմբավորմանն» անդամակցել է 32 մարդ, որոնցից 30-ը Սաուդիան Արաբիայի քաղաքացիներ են։ Դատապարտվածների մեծ մասը զինվորականներ և դիվանագետներ են։
Դատարանն արդարացրել է միայն երկու մարդու։ Մյուսները մեղավոր են ճանաչվել լրտեսության և Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար։ Մեղադրյալներից 15-ը դատապարտվել է մահապատժի, իսկ մյուս 15-ը՝ ազատազրկման։
Նշվում է, որ այս գործով դատական նիստը տևել է 10 ամիս։