06/12/2016 11:42
Լոս Անջելեսում ուժեղացրել են մետրոյի անվտանգությունը նախապատրաստվող պայթյունի մասին տեղեկությունից հետո
Լոս Անջելեսի իշխանությունները անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել պայթյունի վերաբերյալ ստացված տեղեկության կապակցությամբ, որը, ինչպես ենթադրվում Է, նախապատրաստվում Է մետրոպոլիտենում, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը։
Լոս Անջելեսում ՀԴԲ-ի ստորաբաժանման փոխտնօրեն Դիրդրի Ֆայքը հայտնել Է, որ բյուրոյի աշխատակիցները համապատասխան նախազգուշացումն ստացել են արտասահմանցի գործընկերներից: Նախապատարստվող գրոհն իբր կարող Է օրվա ընթացքում տեղի ունենալ «Յունիվերսել սիթի» կայարանում:
Ֆայքի խոսքով՝ առայժմ հնարավոր չԷ պարզել տեղեկատվության ստույգ լինելը, սակայն իշխանությունները չեն ցանկանում ռիսկի դիմել և արդեն միջոցներ են ձեռնարկում։