06/12/2016 14:04
Կանադան մեկ տարում երկրում տեղավորել է ավելի քան 35 հազար սիրիացի փախստական
Կանադան 2015 թվականի նոյեմբերից ի վեր երկրում տեղավորել է ավելի քան 35 հազար սիրիացի փախստականի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ի հաղորդագրությանը:
«Կանադան 2015 թվականի նոյեմբերից երկրում տեղավորել է ավելի քան 35 հազար սիրիացի փախստականի: Նրանց գրեթե կեսը ժամանել է Լիբանանից»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Մարտի սկզբին Կանադայի միգրացիայի գործերի նախարար Ջոն Մաքքալումը հայտնել Է, որ Կանադային հաջողվել է ընդունել 25 հազար սիրիացի փախստականի, որոնց սկզբնապես նախատեսվում էր երկրի տարածքում տեղավորել դեռ մինչև 2015 թվականի վերջը: